fbpx
Աշխարհ

Բերգիայում փետրվարը հայտարարվել է սթափության ամիս

Բելգիայում փետրվարը հերթական անգամ սթափության ամիս են հայտարարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի հիմնադրամում, որը հանդես Է գալիս որպես ակցիայի կազմակերպիչ:

Ակցիայի մասնակից դառնալու համար ցանկացողներին առաջարկվել Է համապատասխան գրանցում անցնել հիմնադրամի կայքում:

Ինչպես նշել են հիմնադրամում, 2018 թվականին համանման ակցիային մասնակցել Է թագավորության բնակիչների (երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը 11,3 միլիոնից փոքր-ինչ ավելի Է) շուրջ 18 տոկոսը: Անցյալ տարվա սթափության միամսյակի մասնակիցների 77 տոկոսը հայտարարել Է, որ փետրվարի ընթացքում ոչ մի կաթիլ ալկոհոլ չի խմել, իսկ 83 տոկոսն այդ փորձը դրական Է համարել:

Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության տվյալների համաձայն, Բելգիայում նշվել Է Արեւմտյան Եվրոպայի երկրների շրջանում ալկոհոլային խմիչքների օգտագործման ամենաբարձր ցուցանիշը՝ տարեկան 12,6 լիտր՝ 15-ից բարձր տարիքի բնակչության մեկ շնչի հաշվով: RTBF հեռուստառադիոընկերության տեղեկատվությամբ, ալկոհոլային խմիչք Է օգտագործում Բելգիայի տասը բնակչից ութը, ընդ որում՝ յուրաքանչյուր երկրորդը չի սահմանափակվում շաբաթական 10 գավաթով:

Ոգելից խմիչքներով չափազանց տարվելն ամեն տարի Բելգիայի բնակչության 6 տոկոսի վաղաժամ մահվան պատճառ Է դառնում, ավելի վաղ նշել Է Derniere heure թերթը:

Ալկոհոլիզմի դեմ պայքարի եվրոպական ասոցիացիայի տվյալներով՝ Եվրամիության մոտավորապես 23 մլն քաղաքացիներ՝ բնակչության շուրջ 5 տոկոսը, տառապում Է ալկոհոլային կախվածությունից:

Եվրոպական ԶԼՄ-ների տվյալներով՝ ԵՄ-ում ալկոհոլի չարաշահումից տարեկան մինչեւ 200 հազար մարդ Է մահանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ