Աշխարհ

Ռուսական Բելգորոդ մարզում պայթյուններ են գրանցվել

Ռուսական Բելգորոդ մարզում, որը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից ոչ այդքան հեռու, պայթյուններ են որոտացել։

Այս մասին գրում է RIA-ն։

Նշվում է, որ պայթյունները տեղի են ունեցել Կռասնի Օկտյաբր բնակավայրի շրջանում։

Մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը գրել է, որ պայթյունը մարդկային գործոնի արդյունք է։ Նրա խոսքով՝ բնակավայրից զոհեր կամ վիրավորներ չկան։

Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել էին, որ Բելգորոդում զինամթերքի պահեստ է պայթել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ