Բելառուսիայի ԱԳՆ-ը հայտարարությունն է տարածել՝ կապված Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների հետ։
Ըստ Բելառուսի ԱԳՆ-ի, բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցությունների և միջազգայնորեն ճանաչված այլ գործիքների միջոցով, ուժի կիրառումը կարող է միայն բարդացնել իրավիճակը։
«Կոչ ենք անում կողմերին հրադադարի ռեժիմին հետևել և խուսափել ավելորդ քայլերից, որոնք հանգեցնում են լարվածության աճի և մարդկային կորուստների»,- նշված է հայտարարության մեջ։
Բելառուսը հույս է հայտնել, որ Բաքուն և Երևանը կվերականգնեն ուղիղ երկխոսությունը, երկու երկրների ժողովուրդներին հատուկ խելամտություն կցուցաբերեն՝ գիտակցելով ամբողջ տարածաշրջանում կայունության պատասխանատվությունը։
«Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի բոլոր բարեկամական պետությունները կօգտագործեն իրենց հեղինակությունը իրավիճակի դեէսկալացիայի համար, այդ թվում նաև ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,- նշված է հայտարարությունում։
Աղբյուր՝ БЕЛТА