ՀՀ Առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և հայտնում է, որ Դիլիջանի, Մարտունու, Վեդու և Սպիտակի բժշկական կենտրոնները ևս վերապրոֆիլավորվել են և միացել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին:
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի խոսքով, բուժկենտրոնների աշխատակիցների համար դասընթացներ են կազմակերպվել մի շարք ուղղություններով:
Մարտունու ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդների համար առանձնացվել է 30 մահճակալ, ևս 10-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ Դիլիջանի ԲԿ-ում առանձնացվել է 55 մահճակալ:
Ավելի մանրամասն կարող եք տեսնել տեսանյությում:
Տեսանյութը` Առողջապահության նախարարությունից:
https://www.facebook.com/ministryofhealthcare/videos/279242350172108/?v=279242350172108