fbpx
Ժամանց

Մոնիկա Բելուչին՝ Yves Saint Laurent-ի փարիզյան ցուցադրությանը

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, որը մշտապես եվրոպական հեղինակավոր նորաձևության տների ցուցադրությունների սպասված հյուրերից է, Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում ներկա է եղել Yves Saint Laurent-ի նոր հավաքածուի ցուցադրությանը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 59-ամյա գեղեցկուհին ոտքից գլուխ եղել է սևազգեստ՝ իր կերպարն ամբողջացնելով սև արևային ակնոցով:
Պարբերականը նկատում է, որ դերասանուհին նախապատվություն է տվել բնական դիմահարդարմանը՝ ընդգծելով բնատուր գեղեցկությունը:

Նրան նկատել են երեկոյի ընթացքում այլ հայտնիների, մասնավորապես՝ նախկին մոդել, երգչուհի Կառլա Բրունիի և դերասանուհի Օլիվիա Ուայլդի հետ շփվելիս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ