Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման մոտ է ֆուտբոլային լեգենդներից Թիերի Անրիի ռեկորդի գերազանցմանը։
Բենզեման 2 գոլ խփեց «Ատլետիկի» հետ խաղում՝ կարիերայում իր գոլերի ընդհանուր թիվը հասցնելով 401-ի։
Այսպիսով՝ Բենզեման դարձավ պատմության մեջ 2-րդ ֆրանսիացին, ով կարիերայի ընթացքում խփել է ավելի քան 400 գոլ։ Երկրորդը, ինչպես հասկացաք, Անրին է։
Այս վիճակագրական տվյալները հաղորդում է Stats Food-ը։
Նշենք, որ Անրին իր ակտիվում ունի 411 գոլ ու Բենզեմային ընդամենը 11 գոլ է մնացել, որպեսզի նա դառնա ֆրանսիական ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն։