Սպորտ

Բենզեման կրկնեց Ռեալի լեգենդի ցուցանիշը Լա Լիգայում

Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։ Ֆրանսիացու համար գոլը 228-րդն էր Լա Լիգայում։

Այս ցուցանիշով Կարիմը առաջ անցավ Ալֆրեդո դի Ստեֆանոյից (227) և հավասարվեց Ռաուլին, ում հետ կիսում է առաջնության պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի 5-րդ տեղը։

Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում նրանցից ավելի հաճախ գոլեր խփել են միայն Ուգո Սանչեսը (234), Տելմո Սարրան (253), Կրիշտիանու Ռոնալդուն (311) և Լիոնել Մեսսին (473)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ