fbpx
Հասարակություն

Այսուհետ Բերդավանի այգիները 24 ժամ ջուր կունենան

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշ ՋՕԸ-ի տնօրեն Վահագն Ալավերդյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը աշխատանքային այցով Բերդավանում էին:

Հանդիպման ընթացքում քննարվել են ջրի սակավությունը, քառաստիճան պոմպերի հնամաշ լինելը և ներքին կազմակերպվածությունը, որոնք խոչընդոտում են այգիների ոռոգման աշխատանքներին:

Այսուհետ Բերդավանի այգիները 24 ժամ ջուր կունենան, նման իրողություն հետսովետական շրջանում դեռևս չի եղել։

Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի Facebook-ի էջից։

Մարզպետ Հայկ Ղալումյանը նշել է, որ նախկինում արդեն իսկ Հովնանյան հիմնադրամին ներկայացված ոռոգման ջրի խնդիրը կառավարության կողմից նախագծման փուլում է և հեռու չէ այն ժամանակը, երբ կունենանք լավ ջրամատակարարում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ