Քանդակագործ Վիգեն Ավետիսը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչները, այդ թվում ինքը, ձերբակալվել են՝ «քաղաքապետի և թաղապետի խնդրահարույց ճաղապատմանը դեմ լինելու համար»:
Հայտնի է, որ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին նույնպես բերման են ենթարկել:
Հայտնենք, որ խնդիրն այն է, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հարևանությամբ գտնվող թիվ 93 մանկապարտեզը ցանկանում է ցանկապատ շարել և փակել Հյուսիսային դպրոցից մայր դպրոց տանող ճանապարհը, Բլեյանն և մյուս ուսուցիչներն էլ նստել էին այդ հատվածում: