Ոստիկանները փորձել են բերման ենթարկել Վազգեն Մանուկյանի աղջկան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Մանուկյանի նկատմամբ փախանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին

Այսօր կանանց ցույցի ժամանակ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել նաև «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի աղջկան` Աստղիկ Մանուկյանին:

Վազգեն Մանուկյանի կինը`Վարդուհի Իշխանյանը ասել էր, որ ոստիկանները փորձել են Աստղիկին բերման ենթարկել, բայց հետո ազատ են արձակել. «Աստղիկին բերման էին ենթարկում, ես մոտեցա, որ ազատեմ`ստացվեց:

Այս պահի դրությամբ  բաժանմունք բերման ենթարկվածների մի մասին արդեն ազատ են արձակել: Ցուցարարները շարժվում են ոստիկանության մյուս բաժանմունքներ, որտեղ նույնպես բերման ենթարկվածներ կան: Իսկ մինչ այդ լրագրողների հետ զրույցում Վարդուհի Իշխանյանն ասել էր, որ պատրաստվում է մասնակցել բոլոր ցույցերին, որոնք միտված են այս իշխանությանը հեռացնելուն։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ