«Ռեալ» Մադրիդի վինգեր Գարեթ Բեյլը հաճախ է վնասվածքներ ստանում։ Այսպես են կարծում «Մանչեսթեր Յունայթեդում» ու սա պատճառ է դարձել, որ Բեյլը դուրս մնա անգլիական ակումբի տրանսֆերային հետաքրքրությունների շարքից։
Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մադրիդյան ակումբը ցանկանում է բաց թողնել իր վինգերին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Ռեալը» մտադիր էր գործարքում ներառել Պոլ Պոգբային, ում ծառայություններով հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։