Սպորտ

Բեյլը ցանկանում է ֆինանսապես ապահովել իրեն, երեխաներին և նույնիսկ թոռներին

«Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին:

«Ես գաղափար չունեմ, թե որքան արժի ֆուրբոլիստը: Նրա աշխատավարձը բավականին բարձր է: Ես հստակ չգիտեմ: Ակումբներն իրենք են որոշում, թե որքան են ուզում վճարել ֆուտբոլիստներին:

Ինչպես միշտ ես նշում եմ, նա իրեն լավ է զգում «Ռեալում»: Նա այստեղ հիանալի կյանք է ապրում, այնպես որ ես չեմ տեսնում մի պատճառ, թե ինչու նա չպետք է կարիերան ավարտեր «Ռեալում»: Նա ցանկանում է ֆինանսապես ապահովել իրեն, երեխաներին և նույնիսկ թոռներին: Նա նվաճեց գրեթե բոլոր գավաթները՝ բացառությամբ աշխարհի գավաթի:

Լավ կլիներ, որ Գարեթը վերադառնար Պրեմիեր լիգա, բայց չեմ կարծում, որ նա այս պահին ցանկություն ունի վերադառնալ: Գարեթը երջանիկ է զգում իրեն խաղալով «Ռեալի» կազմում »,- ասել է Բարնեթը BBC Radio 4-ին տված հարցազրույցի ժամանակ:

Պրեմիեր լիգայում ուելսցին խաղացել է «Սաութհեմփթոնի» և «Տոտենհեմի» կազմում, որից հետո տեղափոխվել է «Ռեալ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ