Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը ընգրկվել թիմի հայտացուցակում։ Խոսքը՝ «Ռոմայի» հետ ընկերական հանդիպման հայտացուցակի մասին է, որը կկայան այսօր՝ օգոստոսի 11-ին, ժամը 22:00-ին։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Մյունխենի «Բավարիան» պատրաստվում է վարձակալել Բեյլին, բայց ուելսցու գործակալը հայտարարել էր, որ Բեյլը վարձակալական հիմունքներով ոչ մի ակումբ չի տեղափոխվի։
Տեղեկություններ կային նաև այն մասին, որ վինգերին ցանկանում է ձեռք բերել չինական «Ցյանսու Սունին», բայց տրանսֆերը ձախողվեց։