Քաղաքականություն

ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ նիստին. Զոհրաբյան

Այսօր` հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողներ հետ զրույցի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ խմբակցությունում տարբեր մոտեցումներ կային այսօրվա ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու վերաբերյալ. Կար մոտեցում, որ միգուցե կա անհրաժեշտություն մասնակցել նիստին և կրկին ներկայացնել մոր հիմնավորումները, մոտեցումները:

Զոհրաբյանը նշեց, որ ի վերջո որոշում է կայացվել չմասնակցել ԱԺ այսօրվա նստին. «Որովհետև այս նիստով հիմք է դրվում ՀՀ-ում սահմանադրական հեղաշրջման: Սրանով Հայաստանում հիմք է դրվում և հաստատվում է բռնապետություն, ուստի ԲՀԿ-ն չի մասնակցելու մի նիստի, որի իրավական և քաղաքական հետևանքների համար այդ նիստի բոլոր դերակատարներն ու մասնակիցները կրելու են իրավական և քաղաքական պատասխանատվություն»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ