Azat.tv-ին արդեն հայտնել էր, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ դատական նիստը ընդմիջվել է, քանի որ դատարանը խորհրդակցական սենյակ է գնացել որոշում կայացնելու համար: Նշվել է, որ որոշումը կհրապարակվի ժամը 23։00-ին:
Դատարանի որոշման համաձայն՝ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով:
Այն ժամանակահատվածում, երբ հրապարակվել է որոշումը, ԱԱԾ շենքի մոտ են հավաքվել ԲՀԿ առաջնորդի համակիրները:

