fbpx
Հասարակություն

Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:38-ին, Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում, այրվում է անասնակեր: Այս մասին տեղոեկացրին ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արծվանիստ գյուղի 21-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 19:45-ին: Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ