fbpx
Խորհրդարան

ԱԺ-ն չի կարող որոշել Հրայր Թովմասյանի աշխատանքային ճակատագիրը. Մակունցը համաձայն է Ծառուկյանի հետ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադարձել է ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին: Մակունցը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իրավունք ունի ինչպես հայտնել իր կողմ կամ դեմ կարծիքը, այնպես էլ չմասնակցել քվեարկությանը:

Միաժամանակ, Մակունցը համաձայն է Ծառուկյանի հետ, որ ԱԺ-ն չի կարող որոշել Հրայր Թովմասյանի աշխատանքային ճակատագիրը, քանի որ դրա իրավունքը ՍԴ-ի աշխատակազմինն է:

Սակայն Լիլիթ Մակունցն ասել է, որ իրենք կարողացել են գտնել բոլոր իրավական հիմնավորումները՝ ցույց տալու, որ Հրայր Թովմասյանը գերազանցել է իր պաշտոնեական լիազորությունները:

Հիշեցնենք, որ խորհրդարանում Գագիկ Ծառուկյանը այսօր լրագրողներին ասել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի հիմնավորումները շատ թույլ են, և իրենք որոշել են չմասնակցել քվեարկությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ