fbpx
Սպորտ

Այաքսում ես ավագն էի, այնտեղ խոսքի իրավունք ունեի, իսկ Յուվենտուսում պետք է գտնեմ իմ տեղը. Դե Լիգտ

«Յուվենտուսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտը պատմել է, թե ինչպես է ընթանում նոր թիմում իր ադապտացիան:

«Ես սկսում եմ հասկանալ, թե ինչպես են խաղում տղաները: Հրաշալի է, որ մենք հաղթեցինք «Բայերին»: Հիմա ամեն ինչ լավ է դասավորվում: «Այաքսում» ես ավագն էի, այնտեղ խոսքի իրավունք ունեի, իսկ այստեղ պետք է գտնեի իմ տեղը:

Հիմա զգում եմ, որ գտել եմ այն ու ուրախ եմ դրա համար:

Իտալիան հայտնի է այն բանով, որ այստեղ խաղում են պաշտպանողական թիմեր, բայց թրենդը փոխվում է. պարզապես նայեք, թե որքան բարձր են պաշտպանվում այստեղ:

Մենք նոր մարզիչ ունենք, և ադապտացվելու կարիք ունեմ ոչ միայն ես: Ցավոք, ես անհաջող մեկնարկեցի, բայց պետք է ավելացնել ամեն օր ու ամեն խաղով:

Դրանով էլ հիմա զբաղվում եմ, ամեն ինչ լավ է դասավորվում», – Դե Լիգտի խոսքերն է փոխանցվել Football Italia-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ