Բայդենն ու Պուտինը կհանդիպեն Եվրոպայում․ նրանք ընդունել են Մակրոնի առաջարկը

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին ու անվտանգության ու ռազմավարական կայունության հարցերով գագաթնաժողովը կանցկացնեն Եվրոպայում։

Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատը։

Նշվում է, որ գագաթնաժողովի օրակարգը պատրաստելու են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ փետրվարի 24-ին նախատեսված հանդիպման ժամանակ։

Հայտարարությունում ասվում է, որ գագաթնաժողովը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա։

Ամենաթարմ