Մադրիդի «Ռեալի» նորեկ Ֆերլան Մենդին անդրադարձել է իր՝ արքայական ակումբ տեղափոխվելուն:
«Որոշ ժամանակ առաջ ես հաշմանդամի սայլակում էի: 6-7 ամիս անց եմ կացրել հիվանդանոցում վերականգնվելու և նորից քայլելու համար: Բժիշկներն ինձ ասում էին, որ ժամանակն է եկել ավարտելու ֆուտբոլային կարիերան, իսկ հիմա ես «Ռեալում» եմ»:
Ֆուտբոլիստը նաև նշել է, որ սկզբում չէր կարողանում հավատալ դրան:
«Ռեալը» հիասքանչ ակումբ է: Այս թիմի հետ պայմանագիր կնքելը անհավանական ու ֆանտաստիկ մի բան է», – Մենդիի խոսքերն է մեջբերում BBC-ն: