fbpx
Իրավական

Խաղային համակարգիչների, վահանակների ու բջջային հեռախոսների գողություն․ բացահայտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 3-ի գիշերը Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի համակարգչային սրահից գողություն էին արել: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը, հափշտակել խաղային չորս համակարգիչ, տասնմեկ վահանակ ու բջջային հեռախոս:

«Գողության մասին հաղորդումը ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց հաջորդ օրը:

Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երեք տղամարդիկ, որոնցից մեկը՝ Էջմիածին քաղաքի, երկուսը՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ և Ակնաշեն գյուղերի բնակիչ էին:

Նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվեցին քննչական մարմնին ու տվեցին խոստովանական ցուցմունք:

Նրանցից մեկը ձերբակալվել է:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ