Նոյեմբերի 24-ին, ժամը 14:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի «Սուրբ Մինաս» կոչվող հատվածի մոտակա անտառում բռնկված հրդեհը հաջողվել է մարել, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից, գյուղի մոտ 10 բնակիչ եւ ազատ հերթափոխից 36 փրկարար ծառայող:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:44-ին, մարվել՝ 17:39-ին: