fbpx
Աշխարհ

Մենք ամեն ինչ անում ենք Ուկրաինայի օգնության մատակարարումն արագացնելու համար. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնն անում է հնարավոր ամեն ինչ Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումն արագացնելու համար։

«Միայն այս շաբաթ մենք կրճատել ենք Ուկրաինայի համար նախատեսված պաշտպանական սարքավորումների քանակը լրացուցիչ բյուջեից հատկացված մոտ 400 միլիոն դոլարի չափով։ Այսպիսով, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի արագ տրամադրենք այդ օգնությունը: Նույնը անում են եվրոպացիները»,- ասել է նա:

Նա նաև վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա արդյունավետորեն պահպանել սահմանագիծը արևելքում, կկարողանա շարունակել օգտագործել Սև ծովում ձեռք բերած առավելությունները, որտեղ Կիևը «Սև ծովի միջոցով ստանում է նույն քանակությամբ պարեն, ինչ ստանում էր մինչև Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ինչպես նաև սպառնալիքի տակ պահել ռուսաստանյան ուժերին, այդ թվում՝ Ղրիմում, որպեսզի նրանց համար ավելի դժվար լինի շարունակել այս ագրեսիան»։

«Մենք դրա համար համակարգեր ենք տրամադրում, բայց հիմա դժվար ժամանակ է: Մենք չենք հեռանում, ինչպես 50-ից ավելի երկրներ, որոնք աջակցում են Ուկրաինային։ Սա կշարունակվի, և եթե Պուտինը կարծում է, որ կարող է հաղթել Ուկրաինային, հաղթել նրա կողմնակիցներին, նա սխալվում է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ