ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մասնակցելու է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը։
Այս մասին հայտնել է Պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
Նա նշել է, որ Բլինքենն ուղեկցելու է Բայդենին՝ վերջինիս Եվրոպա ուղևորության ողջ ընթացքում։
Հիշեցնենք, որ Բայդենն ու Պուտինը կհանդիպեն հունիսի 16-ին՝ Ժնևում։