Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովին, ով ակտիվ քննադատության էր ենթարկում Ադրբեջանի նախագահին ու կառավարությանը։
Այս մասին հայտնում է JAMnews-ը։
Նշվում է, որ Բակիխանովին մահացած գտել են Թբիլիսիի իր բնակարանում։
Մինչև Վրաստան տեղափոխվելը Բակիխանովը այս տարվա մայիսի 7-ին ձերբակալվել էր Ադրբեջանում՝ բողոքի ակցիայի ընթացքում։
Հետո նա ասել էր, որ իրեն խոշտանգել են ոստիկանությունում ու նույնիսկ սպառնացել են բռնաբարել։