fbpx
Աշխարհ

Bloomberg-ը կանխատեսել է՝ ինչի է հանգեցնելու ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը

Bloomberg գործակալության տնտեսագետներ Դեն Հանսոնն ու Թոմ Օրլիքը կանխատեսել են մի քանի հիմնական սցենարներ, որոնց համաձայն կարող է զարգանալ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի էսկալացիան:

Նրանց հաշվարկներով, եթե մաքսերն ավելացվեն և ընդգրկեն ամբողջ ամերիկաչինական շուկան, ապա 2021 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն կարող է նվազել 600 մլրդ դոլարով:

Եթե առևտրային պատերազմ տեղի չունենա, երկու տարի անց ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսությունները միևնույն է կդանդաղեն համապատասխանաբար 0.2 և 0.5 տոկոսով: Կդանդաղի նաև համաշխարհային արտադրության աճը, զգուշացնում են տնտեսագետները:

Մայիսին ԱՄՆ-ում ավելացվել էին չինական ապրանքների մաքսերը 25 տոկոսով (մինչև 250 մլրդ դոլար): Ի պատասխան՝ Չինաստանը կարճ ժամանակ անց բարձրացրել էր որոշ ամերիկյան ապրանքների մաքերը 5 տոկոսից հասցնելով 25 տոկոսի:

Հունիսին G20 գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը պատրաստվում են հանդիպել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ