Համատեղենք հաճելին օգտակարի հետ․ բնական միջոցներից խառնուրդ

Պահպանեք ձեր առողջությունը:

Առաջարկում ենք բնական միջոցներից խառնուրդ, որն օգտագործելիս կզգաք հաճելին օգտակարի հետ, իմունիտետի բարձրացման համար:

Վերցնել 100գ հունական ընկույզ, 100գ չամիչ (ցանկալի է սև), 100գ բնական չորացված ծիրանի չիր և 1 կիտրոն (կարելի է առանց կողև): Բոլորն աղալ մսաղացով և խառնուրդին ավելացնել,1/3բ մեղր, ոմանք ավելացնում են նաև թզի չիր, այդ դեպքում լիքը թեյի գդալ մեղր ավել լցրեք: Լավ խառնել, թողնել մի փոքր հանգստանա և պատրաստ է օգտագործման:

Խառնուրդն ընդունել օրական 1ճ.գդ. մեծերի և1թ.գդ. երխաների համար նախաճաշից, որը ցանկալի է, կամ ճաշից 1ժ առաջ: Եթե ցանկանում եք ավելի մեծ քանակի խառնուրդ, ապա պրոդուկտները կրկնապատկեք, կամ եռապատկեք:

Եթե որևէ բաղադրիչից ունեք ալերգիա, ուրեմն խառնուրդը մի օգտագործեք, կամ կարող եք այդ բաղադրիչը չդնել խառնուրդի մեջ:

Եղեք առողջ։

Ամենաթարմ