fbpx
Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը տեղափոխվել է Փյունիկ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Թիմին է միացել Հայաստանի ազգային հավաքականի 35-ամյա դարպասապահ Դավիթ Յուրչենկոն: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Յուրչենկոն կարիերան սկսել է 2004թ. Մոսկվայի «Տիտան» ակումբում, իսկ մեկ տարի անց տեղափոխվել է Լատվիան ներկայացնող Լիեպայայի «Մետալուրգ»: 2007թ. մրցաշրջանում խաղացել է Մինսկի «Դինամոյում», այնուհետև 2008-11թթ. հանդես է եկել Սամարայի «Կռիլյա Սովետովում», որտեղից մեկ մրցաշրջան վարձակալական հիմունքներով խաղացել է Աստրախանի «Վոլգարում»: Ելույթ է ունեցել նաև Սարանսկի «Մորդովիայում» (2012-13թթ.), «Ուֆայում» (2013-16թթ.), Մախաչկալայի «Անժիում» (2016-17թթ.), «Տոսնոյում» (որի կազմում 2017/18թթ. մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի գավաթակիր), Կրասնոյարսկի «Ենիսեյում» (2018-19թթ.) և Կարագանդայի «Շախտյորում» (2020թ.): Յուրչենկոյի վերջին թիմը եղել է Երևանի «Ալաշկերտը», որի կազմում նա հանդես էր գալիս 2021թ. հունվարից:

Դավիթ Յուրչենկոն Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 17 հանդիպում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ