Վայոց ձորի մարզում իրականցվելիք սուբվենցիոն ծրագրերից 3-ը կկատարվեն Գլաձոր խոշորացված համայնքի Գետափ, Գլաձոր և Վերնաշեն բնակավայրերում, որոնք առաջնային լուծում են պահանջում։
Այս մասին տեղեկանում ենք Վայոց ձորի մարզպետարանի Facebook-ի էջից։
Նշվում է, որ Գետափում կկատարվի ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատում, կիրականացվի Վերնաշեն բնակավայրի գազիֆիկացումը, իսկ Գլաձոր բնակավայրում՝ 11-րդ փողոցի, թիվ 9 հասցեում գտնվող մշակույթի տան վերահատակագծում և կցակառույցի իրականացում: