fbpx
Հասարակություն

Երևանում բարդին պոկվել ու ընկել է 3 մեքենաների վրա

Հուլիսի 22-ի գիշերը, ժամը 00:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցում բարդին կոտրվել և ընկել է ու փակել ճանապարհի երթևեկելի հատվածը։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է կայանած «Opel Astra», «Kia Cerato» և «Kia Forte» ավտոմեքենաների վրա։

Նշվում է նաև, որ փրկարարները սահմանազատել են տարածքը և կանաչապատման աշխատակիցների հետ համատեղ մասնատել են, ապա ճանապարհից հեռացրել ծառը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ