Այսօր Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ բնակչության 60-ից 70 տոկոսը, ըստ փորձագետների, կարող է վարակվել կորոնավիրուսով։
Նա նշել, որ վարակված բնակչության տոկոսը հնարավոր է բարձր լինի, քանի որ վիրուսն արդեն կա, բայց բնակչությունը չունի դրա նկատմամբ իմունիտետ, չկան պատվաստումներ և չկա բուժում։
Սակայն Մերկելը չի նշել, թե որ ժամանակաշրջանի կամ, որ երկրի մասին է խոսքը։
Ըստ կանցլերի՝ այժմ կարևորը վիրուսը տարածումը դանդաղեցնելն է, որպեսզի դրանով հնարավոր լինի ժամանակ շահել։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։