«Դիտավորյալ ու չտաբերակված կերպով թիրախավորվել է նաև խաղաղ բնակչությունը: Առաջնագծից մինչև 100 կմ հետավորության վրա գտնվող բնակավայրերը նույնպես թիրախավորվել են: Առնվազն 25 զոհ, որոնցից 5-ը երեկ է արձանագրվել: Մինչև ամսի 9-ը՝ 20 զոհ և 102 վիրավոր», – քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Ըստ արցախի ՄԻՊ-ի՝ զոհերի կեսից ավելին 50-ից բարձր տարիքի են, 25 զոհից 9-ը կին է մեկը՝ երեխա: Վիրավորների շրջանում ևս կան երեխաներ, կանայք, տարեցներ:
Քաղաքացիական բնակչության դեմ կիրառվել են նաև բարձր ճշգրտության զենքեր: