Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից փետրվարի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 48 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 146.103.974 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 11-ի վերաբերյալ նշանակվել է 900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 31 դեպք 145.850.624 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (16 բոխի, 13 կաղնի, 1 հողմատապալ կաղնի, 1 հողմատապալ հաճարենի, 1 թթենի) հաշվարկվել է 1.776.100 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (5.5 խմ վառելափայտ, 4 խմ թափուկ վառելափայտ)` 270.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում հայտնաբերված` ապօրինի ծառահատման 3 դեպքով (4 ցցաչոր բոխի, 2 ցցաչոր հաճարենի, 1 բոխի, 1 սոճենի, 3 հացենի) նշանակվել է 150.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ թափուկ վառելափայտ)` 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (21 բոխի, 5 թխկի, 6 թեղի) հաշվարկվել է 483.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (9.3 խմ թափուկ վառելափայտ, 7.04 խմ վառելափայտ)՝ 338.824 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արծվաբերդի անտառպետության 5-րդ, 6-րդ պահաբաժիններում, որոնք գտնվում են «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի հետ սահմանակից տարածքում, որը նաև հանդիսանում է պաշտպանական գոտի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման (14 բոխի, 1974 հաճարենի, 16 կաղնի, 16 ուռենի) վերաբերյալ հաշվարկվել է 140.968.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Համապատասխան նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Նախկինում հայտնաբերված` փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (400 պարկ փայտածուխ, 8 խմ թափուկ վառելափայտ) հաշվարկվել էր 144.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Գործի նյութերն ուղարկվել էր Իջևանի ոստիկանության բաժին, իրականացվել է վնասի վերահաշվարկ, որի արդյունքում վնասի չափը կազմել է 81.000 ՀՀ դրամ, իսկ փայտանյութի ծավալը՝ 4.5 խմ:
Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (1 բոխի, 2 ուռենի,1 ընկուզենի, 3 բոխու ճյուղ) նշանակվել է 400.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (2.6խմ)՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Գեղարքունիք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (18 խմ) հաշվարկվել է 1.933.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Շիրակ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 սոճենու գագաթ) նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 17 դեպք, հաշվարկվել է 253.350 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝
Գեղարքունիք՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (առգրավվել է 25 հատ՝ 10 կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է Մարտունու թիվ 3 մանկապարտեզ) հաշվարկվել է 50.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Հայտնաբերված իրավախախտման 3 դեպքով (առգրավվել է 54 հատ՝ 21.17 կգ սիգ տեսակի ձուկ), հաշվարկվել է 105.850 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (առգրավվել է 15 հատ՝ 7 կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ) հաշվարկվել է 35.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Հայտնաբերված իրավախախտման 2 դեպքով (առգրավվել է 34 հատ՝ 12.5 կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ) հաշվարկվել է 62.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Երևան՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 41 հատ սիգ տեսակի ձուկ։
Հայտնաբերված իրավախախտման 9 դեպքով առգրավվել է 451 հատ՝ 156.5 կգ սիգ տեսակի ձուկ, որից 435 հատ՝ 148.5 կգ-ը հանձնվել է «Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ, 16 հատ՝ 8 կգ-ը «Երևանի Նիկողոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ։
Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 997.365 ՀՀ դրամ: