Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից:
Ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ բնապահպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է նախարարության՝ բնապահպանական խնդիրների լուծման առաջիկա տեսլականները և համոզմունք հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր բնագավառներ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության, բարեմաղթանքների համար և վերահաստատել իր երկրի պատրաստակամությունը՝ շարունակել և ընդլայնել համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության հարցերի լուծման ուղղությամբ։