fbpx
Սպորտ

Բոատենգին մեղադրում են նախկին կնոջը ծեծելու համար

Իր նախկին կնոջը՝ Շերին Զենլերին, մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ է մեղադրվում ՝ Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը: Այս մասին հաղորդում է Bavarian Football Works-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն ՝ տվյալ միջադեպի հետաքննությունը սկսվել է դեռևս անցած տարվա աշնանը: 2019-ին մյունխենյան դատախազությունը մեղադրանք է ներկայացրել ֆուտբոլիստին:

Հիմա դատարանը դեռ վճիռ չի կայացրել այս գործով՝ պահանջելով անցկացնել լրացուցիչ հետաքննություն: Բոատենգի ներկայացուցիչները հերքում են բոլոր մեղադրանքները:

Զույգը երկար ժամանակ նշանադրված էր: 2011-ի մարտի 8-ին նրանք երկվորյակների ծնողներ էին դարձել: Որոշ ժամանակ անց Զենլերին և Բոատենգը բաժանվել էին։ Պատճառը հավանաբար ֆուտբոլիստի դավաճանությունն է եղել։ 2013-ին նրանք կրկին միացել էին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ