fbpx
Քաղաքականություն

Կարծում եմ, որ Թբիլիսին կոշտ կարձագանքի ադրբեջանցիների այդ մտադրությանը. Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Եղբայրական հարևան Վրաստանում և նրա շուրջ հետաքրքիր զարգացումներ են:

Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանում մեկնարկել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ Eternity-2019 զորավարժությունները։ Այդպիսի ձևաչափով 2009 թվականից ի վեր երեք երկրների ռազմական գերատեսչությունները կազմակերպել են մի քանի զորավարժանքներ։

Վրաստանում նախօերին հրաժարական տվեց վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Այդ երկիրն արդեն նոր վարչապետ ունի՝ ՆԳ նախարար Գեորգի Գախարիան համարվում է ընդդիմության և քաղհասարակության կողմից ամենաքննադատված պաշտոնյան ու թեև նրա «կյանքը կարճ է» տևելու զբաղեցրած պաշտոնում (2020թ․ հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններ են), այնուամենայնիվ անհրաժեշտ է, որ Հայաստանը արագորեն նախաձեռնի Վրաստանի կառավարության նորանշանակ ղեկավարի հետ թեկուզ անպաշտոն հանդիպում։ Ի դեպ, Գախարիան վարչապետ Նիկոլ Փաշինյանի 1,5 տարվա պաշտոնավարման ընթացքում Վրաստանի երրորդ վարչապետն է։

-Ըստ որոշ տեղեկությունների՝ հաջորդ տարի Վրաստանում նախատեսվող խորհրդարանական ընտրություններին այդ երկրի ադրբեջանական համայնքը (պաշտոնապես 284,761 մարդ) ծրագրում է մասնակցել սեփական ազգային քաղաքական կուսակցությամբ։ Կարծում եմ, որ Թբիլիսին կոշտ կարձագանքի ադրբեջանցիների այդ մտադրությանը։ Եթե այնուամենայնիվ ադրբեջանցիներին հաջողվի իրենց մտադրությունը իրագործել չափազանց կարևոր է որոշակիացնել հայերիս մասնակցության ձևաչափը այդ կարևոր քաղաքական միջոցառմանը»:

https://www.facebook.com/babajanyana/posts/2689382141092496

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ