Ամերիկյան Boeing կորպորացիայի շուկայական կապիտալացումը 26,6 միլիարդ դոլարով նվազել է մարտի 10-ին Եթովպիայում Boeing 737 Max 8 ինքնաթիռի կործանումից հետո։
Երեքշաբթվա սակարկությունների արդյունքով՝ Նյու Յորքի ֆոնդային սակարանում (NYSE) ընկերության բաժնետոմսերը կորցրել են արժեքի 6,15 տոկոսն՝ էժանանալով մինչև 375,41 դոլար: Երկուշաբթի անկումը կազմել է 5,33 տոկոս, իսկ երկու օրվա արդյունքներով՝ 11 տոկոսից փոքր-ինչ ավելի:
Այսպիսով, աշխատանքային շաբաթվա սկզբից ընկերության կապիտալացումը նվազել է 6,6 միլիարդ դոլարով՝ մարտի 9-ին սակարկությունների փակման պահի 238,7 միլիարդ դոլարից մինչև 212,1 միլիարդ դոլար:

