Boeing-ի սևամորթ աշխատակիցը դատի է տվել ընկերությանը

Ամենադիտվածներ

Մի շարք երկրներ դադարեցրել են Boeing 737-ի գործարկումը

Ամերիկյան Boeing կորպորացիայի սևամորթ աշխատակից Քըրթիս Էնթոնին պարբերաբար աշխատավայրում օղաթոկ, «ն»-ով տարբերանշան և սեղանին թափված մեզ հայտնաբերելուց հետո որոշել է դատի տալ ընկերությանը: Այս մասին հաղորդում է ABC News- ը:

Աշխատակիցն ընկերության Հարավային Կառոլինայի մասնաճյուղում է աշխատում դեռ 2011 թվականից:  Նա զբաղվում է որակի վերահսկողությամբ: Boeing-ի դեմ նրա դատական գործընթացը կապված է ընկերության միջավայրում ռասայական «թշնամական» վերաբերմունքի և բողոքից հետո հետապնդումների հետ:

«Ես չգիտեմ, թե ինչն է շարժառիթը, բայց հիմա կարող եմ ասել, որ դա դեռ անհանգստացնում է ինձ »,- նշել է Էնթոնիին:

Ընկերությունը սակայն հերքել է աշխատակցի մեղադրանքները և դրանք համարել անհիմն:

Ամենաթարմ