Պենտեգոնը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ «Բոինգ» ավիացիոն-տիեզերական կորպորացիան 650 SLAM-ER թևավոր հրթիռ և 402 Harpoon Block II հակաօդային հրթիռ կմատակարարի Սաուդյան Արաբիային:
SLAM ER-երի արդիականացման և Սաուդյան Արաբիային 650 նոր հրթիռի մատակարարման համար Boeing-ի հետ 1.971 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել:
Փաստաթղթում նշվում է, որ կողմերը ակնկալում են համաձայնագիրը իրականացնել մինչև 2028 թվականի դեկտեմբերը:
402 RCC Harpoon Block II-ի մատակարարումն Էր-Ռիյադին կիրականացվի Boeing-ի հետ կնքված առանձին պայմանագրով:
Նշենք, որ Harpoon Block II-ի արձակման հեռավորությունը մոտ 125 կմ է:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: