Բարձրաշենում աշակերտների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում

Ամենադիտվածներ

Դպրոցականների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի դպրոցում։

Ծնողները պնդում են, որ դպրոցում ջեռուցում չկա ու երեխաները վերարկենուրով են դասին նստում։ Նրանցից մեկի խոսքով՝ իրենք աշխատում են, որ երեխաներին կերակրեն, ոչ թե դեղորայքին տան աշխատածը։

Նշվեց նաև, որ դպրոցում նույնիսկ նորմալ զուգարան չկա։

Ծնողներն ասացին, որ 2 տարի առաջ դիմել են խնդրի լուծման համար, սակայն քայլեր չեն ձեռնարկվել։ Նրանք խնդրում են գոնե ջեռուցում ապահովել։ Նրանց խոսքով՝ եթե այս տարի էլ չլուծվի ջեռուցման հարցը, երեխաներին չեն բերի դպրոց։

Ամենաթարմ