Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Երևանի Մետրոպոլիտենում։
Նրանք որոշ ժամանակով կաթվածահար են արել մետրոյի աշխատանքը։
Իրենց խոսքով, նրանք պահանջում են «միջանցք չտրամադրել թշնամուն» ու «կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը»։
Քաղաքացիներն իրենց բողոքի ակցիան ներկայացնում են որպես ապաքաղաքական, սակայն, ակնհայտորեն, պահանջները պարունակում են քաղաքական ենթատեքստ, քանի որ իշխանությունները բազմիցս նշել են միջանցք չտրամադրելու և դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացի՝ ՀՀ շահերին համապատասխան լինելու մասին։ Այսինքն՝ ներկայացված պահանջներով ակցիա իրականացնողներն ակնարկում են, որ իշխանությունները ստում են։