ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստից շուրջ 2 ժամ առաջ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում, որոնց մինչ այդ նաև ավտոերթ էին անցկացրել։
Քիչ անց դատարանի առաջ բողոքի ակցիա սկսեցին այլ քաղաքացիներ։ Նրանցից մեկը azat.tv-ի հետ զրույցում նշեց, որ նրանք այդտեղ են ի աջակցություն Գասպարիի (խմբ․ խոսքը ակտիվիստ Վարդգես Գասպարիի մասին է) և ընդդեմ Քոչարյանի։ Նա նաև հավելեց, որ ժամանակ առ ժամանակ առճակատում է առաջանում կողմերի միջև։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստին դատարանը պետք է Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշում կայացնի։