Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանները Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել՝ վիճարկելու նրա խափանման միջոցի ընտրությունը։
Բողոքի քննությունը կկայանա օգոստոսի 2-ին։ Այն մեկնարկելու է ժամը 16:00-ին։
Այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նիստը նախագահելու է Մնացական Հարությունյանը։