Շատ բողոքներ ենք ստանում, որ քաղաքացիները չեն կարողանում կապ հաստատել Պարետատան թեժ գծով։ Ինքս էլ փորձեցի, որպեսզի վստահ լինեմ․ չէր գործում՝ զբաղված ազդանշան էր լսվում… Ինչու՞ նորմալ «քոլցենտր» չի գործում։ Բազմաթիվ քաղաքացիներ Պարետի կողմից արձակած որոշումների մասով տարատեսակ խնդիրների հետ են առնչվում, որոնք հրատապության կարգով պետք է լուծել։
Մենք լրատվություն ու տեղեկատվություն ենք տրամադրում օգտատերերին, սակայն անասելի մեծ թվով դիմում են բողոքներով ու խնդիրներով։ Երբեմն ստացվում է, որ «ցրում ենք», բայց այլ բան անելու ի վիճակի էլ չենք։ Չգիտեմ, թե մենք ու՞մ դիմենք, որպեսզի մեր կարողություննեի զարգացման համար միջոցներ տրամադրեն, որ բոլորին հասցնենք օգնել։ Չասեք ստեղ-ընդեղ դիմել՝ դա չի աշխատում, բոլորը ցրելու են՝ իրենց վրայից գցելու են։ Արտակարգ դրությունից սկսած օրեկան 5-10 դիմումից հասել է 50-100 դիմումի։
Կամավորություն եմ անում, շատ լավ է, բայց հասցնելու խնդիրներ են առաջանում։ Ցանկությունն ու ներուժը կա։ Այ ստեղ է պետք ֆինանսական միջոցները ներդնել ու օգնել կարիքավորներին:
Նարեկ Այվազյան
https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3857041277641071