fbpx
Ժամանց

Ալեք Բոլդուինի կինը առաջին անգամ խոսել է տեղի ունեցած ողբերգության մասին

Ալեք Բոլդուինի կինը՝ Հիլարիա Բոլդուինը իր Instagram-ում հրապարակել է գրառում, որում գրել է. «Իմ սիրտը Գալինայի հետ է։ Նրա ամուսնու, նրա որդու, նրանց ընտանիքի ու սիրելիի: Եվ իմ Ալեքինը նույնպես»:

Հիլարին նաև հավելել է, որ իր համար դժվար է գտնել ճիշտ բառեր՝ արտահայտելու այն ամենը, ինչ զգում է։ «Խոսքեր չկան, քանի որ անհնար է արտահայտել ցնցումն ու սրտի ցավը նման ողբերգական վթարից: Կոտրված սիրտ», – ավելացրել է Բոլդուինը:

Նշենք, որ ավելի վաղ Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում պատահաբար կրակել է օպերատոր Գալինա Հաչինսին և վիրավորել ռեժիսոր Ջոել Սոուզային։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ