fbpx
Քաղաքականություն

Մենք ընդգծում ենք բոլոր կողմերի՝ պայմանավորվածությունների նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը. Իրանի դեսպան

Կարևոր և հիմնական հարցը, որը հասցեական վերաբերում է բոլոր կողմերին, նախկինում ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև մարդասիրական խնդիրներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունն է: Հայաստանում Իրանի դեսպանը «Լուրերի» հետ զրույցում անդրադարձել է Լաչինում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ընդգծել ճանապարհն արագ բացելու անհրաժեշտությունը:

Աբբաս Բադախշան Զոհուրի (Հայաստանում Իրանի դեսպան) – Մեզ մտահոգում է ստեղծված իրավիճակը թե՛ հումանիտար հետևանքների տեսանկյունից և թե՛ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու գործընթացի վրա դրա ունեցած ազդեցության տեսանկյունից։

Մենք ընդգծում ենք բոլոր կողմերի նախորդ պայմանավորվածությունների նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը:

Բարեբախտաբար, տվյալ բնակավայրի բնակիչների գազի ապահովվածության առնչությամբ առաջ եկած մտահոգությունը լուծվել է, և հուսով ենք, որ երթևեկության հարցը ևս հնարավորինս արագ կերպով կկարգավորվի։

Ստեղծված իրավիճակի ակունքների մասին տարբեր կողմեր տարբեր կարծիքներ են ներկայացնում, սակայն կարևորը և հիմնական հարցը, որը հասցեական վերաբերում է բոլոր կողմերին, նախկինում ստանձնած պարտավորություններին, ինչպես նաև մարդասիրական խնդիրներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունն է:

Այո, ցավոք, մենք ստացել ենք հիվանդի մահվան լուրը, ինչպես նաև տեղի հիվանդանոցների վիճակի մասին հրապարակված հաղորդումները։ Մենք գտնում ենք, որ պետք է ավելի մեծ զգուշություն ցուցաբերել, երբ խոսքը վերաբերում է մարդասիրական լուրջ մտահոգություններին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ