fbpx
Սպորտ

Ինյեստան չի բացառել, որ կարող է վերադառնալ Բարսելոնա

Անդրես Ինյեստան խոսել է որպես մարզիչ կատալոնական թիմ վերադառնալու հավանականության մասին։

«Կարո՞ղ եմ վերադառնալ և դառնալ Չավիի օգնականը: Տեսնենք, թե ինչ կլինի: Չեմ կարծում, որ դա անհնար է, բայց շատ դժվար կլինի որոշ նրբությունների պատճառով, այդ թվում՝ ժամանակի: Ցանկանում եմ, որ «Բարսելոնան» նորից հաղթի։ Բայց ես հույս ունեմ, որ մի օր կարող եմ վերադառնալ ակումբ՝ ինչ-որ դիրքի»,- ասել է Ինյեստան Sport-ին տված հարցազրույցում։

Այս պահին Ինյեստան խաղում է Ճապոնիայում՝ «Վիսել Կոբեի» կազմում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունվարի 31-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ