fbpx
Քաղաքականություն
17:00 08/12/2019

Բոլոր մեղավորները պատժվեցին, հիմա էլ գնում ենք մինչև 1991թվական․ Վահրամ Թոքմաջայն

Հրապարակախոս Վահրամ Թոքմաջյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասել է, որ իրենց քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991թ.:

Մի անգամ էս լուրը կարդացի: Հետո չհավատացի ու նորից կարդացի: Փաստորեն ճիշտ էի ընկալել: Բայց իրոք զավեշտալի է: Իբր էս վերջին փուլը դորդ ու բեշ արեցին, ինչ կար-չկար ստուգեցին պրծան, բոլոր մեղավորները պատժվեցին, հիմա էլ գնում ենք մինչև 1991թ.: Աշխատակազմի ղեկավարը պատմաբան չէ, ուստի կարող է որոշ մանրամասների չտիրապետել: Հարկ եմ համարում լուսավորել: 1991-1998թթ. ստուգվել է երկու անգամ և ստուգվել է դաժանագույն մեթոդներով: Ստուգվել է ավելի կարող մարդկանց կողմից:

Առաջին անգամ ստուգվել է Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո: Ոչինչ չգտան: Ավելի բռնի, բոլոր երևակայական սահմանները խախտող մեթոդներով ստուգվել է 2007-2008թթ. գործընթացների ժամանակ ու հետո: ՈՒ էլի բան չգտան:

Բայց ես համաձայն եմ: Եկեք ստուգենք: Եթե 1996թ, ընտրությունների տեղամասային փաթեթները պահպանվել են, եկեք հատիկ-հատիկ բացենք: Երկու ձեռքով կողմ եմ»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասել է, որ իրենց քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել մինչև 1991թ.:Մի…

Gepostet von Vahram Toqmajyan am Sonntag, 8. Dezember 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ