fbpx
Սպորտ

Բեյլը մասնակցել է Ռեալի մարզմանը ընդհանուր խմբի հետ

Մադրիդի «Ռեալը» շարունակում է մարզումները «Էսպանյոլի» նկատմամբ 2-0 հաշվով տարած հաղթանակից հետո։

Այսօր «արքայական» ակումբը «Բրյուգե»-ի հետ խաղին ընդառաջ Real Madrid City-ում անցկացրել է առաջին մարզումը։ Այս մասին տեղեկացնում է «Ռեալ»-ի պաշտոնական կայքը։

Ընդհանուր խմբի հետ մարզում է անցկացրել նաև Գարեթ Բեյլը, որը վնասվածք ուներ։

Խամես Ռոդրիգեսը մարզվել է անհատական ծրագրով։ Մարկո Ասենսիոն, Լուկաս Վասկեսը, Մարսելոն և Էդեն Ազարը շարունակում են ապաքինումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ