Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կորոնավիրուսով վարակված վերջին երկու հիվանդը դուրս են գրվել հիվանդանոցից:
Հայտնի է, որ քաղաքի բուժհաստատություններում համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ որևէ վարակակիր չի մնացել:
Այժմ քաղաքում թուլացված հակահամաճարակաբանական միջոցառումներ են գործում․ այսպես՝ փողոցներում դիմակ կրելը պարտադիր չէ, սակայն այս թույլտվությունը չի գործում հանրային տրանսպորտից օգտվողների, ինչպես նաև խանութներ, կինոթատրոններ, պետական հիմնարկություններ և նմանատիպ մարդաշատ այլ վայրեր այցելողների համար։
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: